Հասցե՝ Իսահակյան փողոց 3
Կայարանը գտնվում է Օղակաձև զբոսայգու և Աբովյան, Տերյան, Իսահակյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում՝ Երևանի ամենաբանուկ վայրերից մեկում։ Կայարանին մոտ են գտնվում հանրապետական հանրային գրադարանը, Պոլիտեխնիկական, Բժշկական, Անասնաբուժական և Ազգային Տնտեսական Ինստիտուտները, Պետական Համալսարանը, մի քանի տեխնիկումներ, հնագույն ձեռագրերի եզակի թանգարան և հետազոտական կենտրոն ՝ Մատենադարանը, Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը, Մեծ համերգասրահը և Դրամատիկական թատրոնը։ Մոտակայքում են գտնվում բազմաթիվ մշակույթի կենտրոններ՝ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի, նկարիչ Մարտիրոս Սարյանի, կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի տուն-թանգարանները, Երվանդ Քոչարի արվեստանոց-թանգարանը, Կամերային երաժշտության տունը, «Նաիրի» կինոթատրոնը։