Սեպտեմբերի 4-ին և 5-ին տեղի է ունեցել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի արհեստակցական կազմակերպության նախագահի ընտրությունները։
Ընտրությանը արհմիության 659 անդամներից մասնակցել են 524-ը։
Ձայների հաշվարկից հետո քվեարկության արդյունքները հետևյալն են՝
Կողմ — 497 ձայն
Դեմ — 14 ձայն
Անվավեր են ճանաչվել 11 քվեաթերթիկ։ Քվեարկության արդյունքում արհեստակցական կազմակերպության նախագահ է վերընտրվել Լիլիթ Սամվելի Կարապետյանը։
Շնորհավորում ենք՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք։