Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աջակցությամբ իրազեկում․ Ցողունային բջիջների դոնորների օր

 Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աջակցությամբ այսօր «Բարեկամություն» կայարանում տեղի է ունեցել Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի կողմից իրականացվող իրազեկման և դոնորագրման միջոցառումը։
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին, իսկ 2000 թվականի հունվարի 8-ին կամավորագրվել են ցողունային բջիջների առաջին դոնորները և ՀՀ կառավարության որոշմամբ հունվարի 8-ը Հայաստանում նշանավորվում է որպես Ցողունային բջիջների դոնորների օր։
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մի շարք աշխատակիցներ արդեն իսկ դոնորագրվել են՝ հանձնելով քերուկ (Swab) բերանի խոռոչից։
Նրանք սիրով պատրաստակամություն են հայտնել լինել դոնոր և փրկել կյանքեր։