
Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և ընդլայնման ծրագրերը, որոնց նպատակն է ստեղծել անվտանգ, հարմարավետ և ժամանակակից տրանսպորտային համակարգ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
Բաբկեն Սեդրակյանը ներկայացրել է մետրոպոլիտենի զարգացման առաջնահերթությունները՝ ներառյալ նոր վագոնների ձեռքբերումը, ԴԵՊՈ-ի վերակառուցումն ու արդիականացումը, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, որոնք կբարձրացնեն մետրոպոլիտենի արդյունավետությունն ու մատչելիությունը։
Մասնավորապես շեշտվել է, որ զարգացման այս ծրագրերը ոչ միայն կբարելավեն ենթակառուցվածքներն, այլև կնպաստեն քաղաքի տրանսպորտային համակարգի ընդլայնմանը՝ ապահովելով երկարաժամկետ կայունություն և մատուցվող ծառայությունների որակի բարձրացում։
Պետության աջակցությամբ արդեն իսկ իրականացվել են զգալի աշխատանքներ, սակայն մետրոպոլիտենի լիարժեք արդիականացման համար անհրաժեշտ են խոշոր ներդրումներ, որոնք կօգնեն ընդլայնել երթուղային ցանցը և բարելավել ուղևորներին մատուցվող ծառայությունների որակը։