Հանդիպումը մեկնարկեց մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի
ժ/պ Բաբկեն Սեդրակյանի շնորհավորական խոսքով, որում նշեց, որ հայկական բանակը ոչ միայն մեր հայրենիքի անվտանգության գլխավոր երաշխավորն է, այլև միասնության, տոկունության և անկոտրում կամքի խորհրդանիշը։
«Բանակը մեր ազգային հպարտությունն է։ Այն մեզ համար շատ ավելին է, քան պարզապես զինված ուժեր։ Դա մեր ժողովրդի ուժն ու համախմբվածությունը խորհրդանշող գերագույն արժեք է»,- ասաց Սեդրակյանը։
Իր խոսքում Արհմիության նախագահ Լիլիթ Կարապետյանը ևս շնորհավորեց ներկաներին՝ զորակցություն և երախտագիտություն հայտնելով նրանց որդիների ծառայության համար։
Հանդիպման ընթացքում Բաբկեն Սեդրակյանը հավելեց, որ նրանց՝ զինվորական ծառայությունը պատվով ավարտած որդիները կարող են միանալ Երևանի մետրոպոլիտենի թիմին։
Հանդիպման ավարտին Բաբկեն Սեդրակյանը զինծառայողներին մաղթելով խաղաղ ու անփորձանք ծառայություն՝ ընդգծեց, որ յուրաքանչյուր զինվորի ծառայությամբ մեր պետությունն ավելի ամուր և ուժեղ է դառնում։
Զինծառայողների ծնողները ստացան նաեւ դրամական խրախուսում։