Babken Sedrakyan

Հատուկ գործ. Երևանի մետրոն

Աջափնյակի կայարանի կառուցմանը զուգահեռ չի բացառվում նաև մետրոյի ընդլայնումը դեպի Դավթաշեն

«Մետրո» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Երբ քաղաքը քնում է, ստորգետնյա քաղաքում աշխատանքները նոր թափ են առնում

Սիրելի՛ երևանցիներ, շնորհավորում եմ ձեզ

 Սիրելի՛ երևանցիներ, շնորհավորում եմ ձեզ, մեզ բոլորիս և, ընդհանրապես, համայն աշխարհի հայությանը՝ մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան 2804-րդ տարեդարձի առթիվ:
Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են մշտապես երիտասարդ, գործուն, զարգացող ու ներկայանալի քաղաքի՝ Երևանին նվիրված երաժշտական ստեղծագործություններ։
Երևանի մետրոպոլիտենի տնօրեն` Բաբկեն Սեդրակյան
Բաբկեն Սեդրակյանն իր ֆեյսբուքյան էջում նաև կիսվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի` Երևանին նվիրված բանաստեղծությամբ ։
Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի։
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք։
Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի։
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևա՜ն։
Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ։
Մեր կանչն առանց քեզ իզուր կկորչի,
Առանց քեզ մեր տաք տենչն էլ կսառչի։
Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…
Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս էլ քեզնով արբել։
Տաք է սերը մեր շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր ձիգ դարերիդ պես։
Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…

Մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյան

Sedrakyan

Արմենպրես-ի անդրադարձը․ Լեզվաբանից՝ մեքենավար. Մետրոպոլիտենի աշխատակցի պատմությունը

10 ամենածանրաբեռնված մետրոներն աշխարհում

Թոփ 5 մետրոյի կայարաններ աշխարհում