
«Սասունցի Դավիթ» կայարան (Էրեբունի վարչական շրջան)
Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանը բացվել է 1981թ-ի մարտի 7-ին: Անվանակոչվել է հայկական դյուցազներգության հերոս Սասունցի Դավթի անունով:
Ճարտարապետ՝ Բաղդասար Արզումանյան, Ս.Ներսիսյան, Ռ.Իսրայելյան:
Խորաքանդակի հեղինակ՝ Ա. Հովսեփյան
Գտնվում էՍասունցի Դավիթ հրապարակի վրա:
Հարևանությամբ գտնվում է Երևանի երկաթուղու կայարանը, ավտոկայարանը:
Ունի ելք դեպի Սասունցի Դավիթ հրապարակ, Սևանի փողոց: