
«Մարշալ Բաղրամյան» կայարան (Արաբկիր վարչական շրջան)
Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանը բացվել է 1981թ.-ի մարտի 7-ին, մինչև 1983թ.-ը կայարանը կոչվել է «Սարալանջի» այնուհետև վերանվանվել է հայ մեծանուն զորահրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի պատվին:
Ճարտարապետներ Սպարտակ Կնտղցյան, Ալբերտ Զուրաբյան:
Գտնվում է «Բաղրամյան» պողոտայի վրա:
Հարևանությամբ գտնվում են ՀՀ նախագահի նստավայրը, ՀՀ Ազգային ժողովի շենքը և Սիրահարների այգին:
Ունի ելք դեպի Մարշալ Բաղրամյան պողոտա: