
«Հանրապետության հրապարակ» կայարան (Կենտրոն վարչական շրջան)
Երևանի Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը բացվել է 1981թ-ի մարտի 7-ին:
Ճարտարապետներ՝ Ջիմ Թորոսյան, Մկրտիչ Մինասյան:
Գտնվում է Նալբանդյան փողոցի և գլխավոր պողոտայի հանգույցում: Հարևանությամբ գտնվում են Հանրապետության հրապարակը, ՀՀ կառավարության առաջին և երրորդ մասնաշենքերը, Իսահակյան անվան գրադարանը, Վերնիսաժը, «ՎՏԲ» բանկի մասնաճյուղը, Պատմության թանգարանը:
Ունի ելք դեպի Արամի փողոց, «Խաչքարեր»-ի պուրակ: